National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.06.2022
Գործադիրը հստակեցնում է կառուցապատման նպատակով հողամասերի եւ ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրման կարգը
1 / 1

«Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված է, որ 2024 թ. հունվարի 1-ից չի թույլատրվելու առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի եւ ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը` նպատակ ունենալով մինչեւ 2024 թ. բոլոր համայնքներն ապահովել գլխավոր հատակագծերով:

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ հստակեցվում է սահմանված կարգով հաստատված, ինչպես նաեւ առանց սահմանված կարգի հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի եւ ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրման կարգը:

Լրամշակվում են որոշ հոդվածներ. դրանք համապատասխանեցվում են քաղաքաշինական բնագավառի ռազմավարական մարտահրավերների պահանջներին:

Գործադիրը նաեւ հստակեցնում է քաղաքաշինական գործունեության համար առանձնացված հատուկ կարգավորման օբյեկտների ցանկը` ներառելով միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հարակից տարածքները:

««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 10-ի նիստում: Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը:

Հանձնաժողովը հավանություն է տվել նախագծին:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է եւ դրական եզրակացություն ստացել Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Մինչեւ երկամսյա ժամկետով հետաձգվել է Կառավարության հեղինակած ««Մայլեռե ներդրումային ծրագրի շրջանակում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը խաղատան լիցենզիա տրամադրելու մասին» եւ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am